«Google»–ը կարող է ազդել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների վրա
Ամերիկացի գիտնական Ռոբերտ Էփշթեյնը կարծիք է հայտնել, որ «Google» որոնողական համակարգի աշխատանքը կարող է ազդել ԱՄՆ նախագահի ընտրությունների արդյունքների վրա:
Ինչպես տեղեկացնում է «Forbes»-ը, գիտնականը, ով 2013 թվականից ուսումնասիրում է որոնողական համակարգերի ազդեցությունն օգտատերերի գիտակցության վրա, կարծիք է հայտնել, որ մարդկանց մեծամասնությունը հիմնականում բացում է որոնման արդյունքների առաջին երկու հղումները, ինչը մանիպուլյացիայի մեծ հնարավորություն է տալիս:
Գիտնականը մի շարք հետազոտություններ է իրականացրել, որոնց ներգրավվել է մոտ 2 հազ օգտատեր: Հետազոտության ընթացքում Էփշթեյնը արհեստականորեն փոփոխել է որոնման արդյունքները և պարզել, որ մասնակիցների 80%-ը փոխել է իր կարծիքն այս կամ այն հարցի վերաբերյալ` հիմք ընդունելով որոնման արդյունքի առաջին երկու հղումներում հրապարակված տեղեկությունները:
«Google»–ի ներկայացուցիչները, սակայն, հերքել են նման հնարավորությունը՝ հայտնելով, որ հղումները ցուցադրվում են բարդ ալգորիթմի աշխատանքի արդյունքում, և որոնման արդյունքները հնարավոր չէ ինքնուրույն փոփոխել:

7or.am