Աշխարհ

09.03.2016 17:48


Քեմերոնը որոշել է մնալ իր պաշտոնում Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու դեպքում

Քեմերոնը որոշել է մնալ իր պաշտոնում Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու դեպքում

Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ մտադիր չէ լքել իր պաշտոնը, եթե հունիսյան հանրաքվեի արդյունքներով Բրիտանիան դուրս դա ԵՄ կազմից։

Քեմերոնը նման պատասխան է տվել խորհրդարանականներից մեկի հարցին։

Ավելի վաղ, «Lifenews.ru»–ի փոխանցմամբ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմում մնալը կարող է որոշակի դժվարություններ առաջացնել մի շարք երկրների համար։

Հիշեցնենք՝ ԵՄ անդամության հարցով Մեծ Բրիտանիայի հանրաքվեն նշանակված է հունիսի 23-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը