Աշխարհ

09.03.2016 17:05


Սիրիայում զինյալների գրոհի զոհ է դարձել 14 մարդ

Սիրիայում զինյալների գրոհի զոհ է դարձել 14 մարդ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները գնդակոծել են Սիրիայի Դեյր–էզ–Զոր քաղաքի Ջուրա և Քուսուր շրջանները։ Ահաբեկիչների գրոհի զոհ է դարձել 14 մարդ, ևս 70–ը՝ վիրավորվել։ Այս մասին գրում է «Lifenews.ru»–ն։

Առաջին գնդակոծությունը սկսվել է տեղական ժամանակով մոտ 07:00–ին։ Ահաբեկչությունից մեկ ժամ անց մարդիկ վերադարձել են իրենց առավոտվա հոգսերին, երեխաներին ուղարկել դպրոց։ Սակայն հենց այդ ժամանակ էլ գնդակոծությունը կրկնվել է. 10 րոպեի ընթացքում 240 ական է արձակվել։

Զոհվածների թվում խաղաղ բնակիչներ ու երեխաներ կան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը