ՌԴ–ն հերքել է Բանգլադեշում կործանված Ան-26–ում ռուսների առկայության մասին տեղեկատվությունը (տեսանյութ)
Հարավասիական Բանգլադեշում որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում, որի ափերի մոտ՝ Բենգալյան ծոցում, ավիավթարի է ենթարկվել Ան–26 ինթնաթիռը։ Պատահարի վայրում մի քանի նավ է աշխատում։ Օդանավի բեկորները դուրս են գալիս ջրի երես։
«vesti.ru»–ի փոխանցմամբ՝ «Bismillah Airlines»–ի ինքնաթիռն անհայտ պատճառներով կորցրել է բարձրությունն ու ընկել ծովը։ Փրկարարները անձնակազմի երկու անդամ են հայտնաբերել. նրանցից մեկը զոհվել է, մյուսը՝ ծանր վիճակում հոսպիտալացվել։
«Lifenews.ru»–ի տեղեկացմամբ՝ Չիտտագոնգում ՌԴ գլխավոր հյուպատոս Օլեգ Բոյկոն հերքել է այն տեղեկատվությունը, թե ինքնաթիռում 4 ռուսաստանցի է եղել։ Նրա խոսքով՝ ընկերությունում, որին պատկանում է բեռնատար ինքնաթիռը, և որը ծովախեցգետինների փոխադրմամբ է զգաղվում, Ուկրաինայի քաղաքացիներ են աշխատում։
Բոյկոն նշել է, որ ներկայումս որոնում են անձնակազմի ևս 2 անդամի։

7or.am