ԿԺԴՀ–ում բալիստիկ հրթիռները միջուկային մարտագլխիկներով են զինում
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ ԿԺԴՀ գիտնականներին հաջողվել է հասնել միջուկային լիցքերի զանգվածի պակասեցման։ Այս մասին հայտնում է «Lifenews.ru»–ն՝ մի շարք լրատվամիջոցներին հղումով։
Այժմ, Կիմ Չենի Խոսքով, Հյուսիսային Կորեան կարող է բալիստիկ հրթիռները միջուկային մարտագլխիկներով զինել։
«Փհենյանն իրականացրել է միջուկային մարտալիքցքերի զանգվածի պակասեցում և դրանք ստանդարտացրել բալիստիկ հրթիռներին»,–հայտարարել է երկրի ղեկավարը։
Ավելի վաղ ԿԺԴՀ–ն սպառնացել էր կանխարգելիչ հարված հասցնել ԱՄՆ–ին ու Հարավային Կորեային նրանց կողմից իր երկրին ուղղված ցանկացած սպառնալիքի դեպքում։

7or.am