Լրահոս

08.03.2016 16:25

Ահազանգ է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Սասունցի Դավթի արձանի վրա

Ահազանգ է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Սասունցի Դավթի արձանի վրա

Մարտի 8-ին՝ ժամը 13.50-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասունցի Դավթի արձանի վրա քաղաքացի է բարձրացել, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ավտոսանդուղք:

Պարզվել է, որ քաղաքացին գտնվում է ոչ սթափ վիճակում և չի ցանկանում ինքնուրույն իջնել:

Փրկարարներն իջեցրել են Հ. Պ.-ին (ծնվ. 1958 թ.). քաղաքացուն ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն:

Մարտի 8-ին՝ ժամը 13.14-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում` մանկական երկաթուղու մոտակայքում, քաղաքացին Հրազդան գետն անցնելիս բարձրացել է ծառը և չի կարողանում ինքնուրույն իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել գետից:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։