Տնտեսական

07.03.2016 13:25


Գ. Հայրապետյան. «ՀՀ–ում կանայք 35,9 տոկոսով ավելի քիչ աշխատավարձ են ստանում, քան տղամարդիկ»

Գ. Հայրապետյան. «ՀՀ–ում կանայք 35,9 տոկոսով ավելի քիչ աշխատավարձ են ստանում, քան տղամարդիկ»

Հայաստանում կանայք 35,9 տոկոսով ավելի քիչ աշխատավարձ են ստանում, քան տղամարդիկ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Գարիկ Հայրապետյանը։

–Արևմտյան Եվրոպայի և Կենտրոնական Սսիայի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է երրորդ տեղը Վրաստանից և Ղազախստանից հետո: Վրաստանում այդ ցուցանիշը 51,1 տոկոս է, իսկ Ղազախստանում՝ 38,- նշել է Հայրապետյանը։

Ներկայացնելով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի՝ 2015-2016 թթ. Հայաստանում իրականացրած «Կանանց նկատմամբ խտրական դրսևորումների ախտորոշիչ ուսումնասիրություն» նոր հետազոտության տվյալները՝ բանախոսը նկատել է, որ ՀՀ Զինված ուժերում աշխատող կանանց թիվը 10 տարվա ընթացքում մեծացել է մոտ 3 անգամ: Հայրապետյանի խոսքով՝ դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ այդ ոլորտում աշխատավարձը համեմատաբար բարձր է։

Ուսումնասիրությունը նաև պարզել է, որ Հայաստանում կանանց աշխատանքային գործունեության սահմանափակումը տարեկան մեր երկրի ՀՆԱ-ին 50-60 մլն դրամի կորուստ է պատճառում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը