ԻՊ մոտ 200 գրոհային Ռաքքայի բնակիչների կողմն է անցել
«Իսլամական պետության»մոտ 200 գրոհային Սիրիայի Ռաքքա քաղաքի բնակիչների կողմն է անցել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով իր աղբյուրներին։
Ավելի վաղ ԻԼԻՊ–ի սիրիական «մայրաքաղաքի» բնակիչներն ընդդիմացել էին ահաբեկիչներին և Սիրիայի պետական դրոշները կախել քաղաքի 5 թաղամասում: Բողոքի ցույցի դուրս եկած բնակիչները Սիրիայի բանակին աջակցող լոզունգներ են վանկարկել։
Բախումների ընթացքում նրանց հաջողվել է դուրս մղել ահաբեկիչներին քաղաքի 5 թաղամասից։ Ընդդիմադիրներին հաջողվել է բջջային կապ հաստատել կառավարական զորքերի ներկայացուցիչների հետ։
ԻՊ մոտ 200 գրոհային Ռաքքայի բնակիչների կողմն է անցել
«Իսլամական պետության» մոտ 200 գրոհային Սիրիայի Ռաքքա քաղաքի բնակիչների կողմն է անցել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով իր աղբյուրներին։

7or.am