ԵՄ–ն մտադիր է փակել փախստականների «բալկանյան երթուղին»
Եվրամիության երկրները Բրյուսելի գագաթաժողովում մտադիր են որոշում կայացնել «բալկանյան երթուղու» փակման մասին՝ խոչընդոտելու փախստականների մուտքը Հունաստանից Եվրոպա։
Համապատասխան փաստաթուղթը թվիթթերյան իր էջում հրապարակել է գերմանական «Bild»–ի թղթակիցը։
«Ներգաղթյալների անհավասարաչափ հոսքը Բալկաններով կվերջանա. այդ երթուղին այժմ փակված է»,–ասվում է փաստաթղթում։
«gazeta.ru»–ի փոխանցմամբ՝ Բրյուսելում այսօր՝ մարտի 7–ին, կկայանա ԵՄ երկրների գագաթաժողովը, որին կմասնակցի նաև Թուրքիան։
Մասնակիցները պատրաստվում են քննարկել Եվրոպայի միգրացիոն ճնգաժամը։ Անկարան ակնկալում է 3 մլրդ եվրո ստանալ Թուրքիա ժամանած փախստականների համար արժանավոր պայմաններ ստեղծելու համար։
Ավելի վաղ էլ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել էր, որ ԵՄ–ն չպետք է ներգաղթյալների խնդիրների համար Թուրքիայի իշխանություններին այդ գումարը հատկացնի։

7or.am