Աշխարհ

07.03.2016 09:15


ԱՄՆ–ում Բոինգն արտակարգ վայրէջք է կատարել թռչունների երամի հետ բախվելուց հետո

ԱՄՆ–ում Բոինգն արտակարգ վայրէջք է կատարել թռչունների երամի հետ բախվելուց հետո

Ամերիկյան «United Airlines» ընկերության ուղևորատար Բոինգն արտակարգ վայրէջք է կատարել Հյուսթոնի միջազգային օդանավակայանում։ Պատճառն օդանավի՝ թռչունների երամի հետ բախվելն է եղել։

ABC–ի փոխանցմամբ՝ 102 թռիչքն իրականացնող օդանավը մեկնում էր Մյունխեն, սակայն թռիչքի ժամանակ մխրճվել է թռչունների երամը։ Անձնակազմն օդանավակայան վերադառնալու որոշում է կայացրել, և օդանավը բարեհաջող վայրէջ է կատարել։

Կատարվածի պատճառով 184 ուղևորից ոչ ոք չի տուժել։ Ներկայումս ցամաքային ուժերն ուսումնասիրում են ինքնաթիռը՝ պարզելու, թե երամի հետ բախումը պատճառե՞լ է արդյոք որևէ վնաս օդանավին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը