«The Times»–ի լրագրողն առաջարկել է փախստականներին պատերազմ ուղարկել (տեսանյութ)
Եվրոպային օտարերկրյա լեգեոն է հարկավոր աշխարհի թեժ կետերում ռազմական գործողություններ ծավալելու համար։«Россия 24»–ի փոխանցմամբ՝ նման կարծիք է իր հոդվածում հայտնել «The Times»–ի տեսաբան Էդվարդ Լուկասը։ Ըստ հեղինակի՝ այդ լեգեոնը կարելի է ձևավորել ապաստան խնդրող ներգաղթյալներից, իսկ գովելի ծառայության համար խրախուսել Եվրոպայի քաղաքացիությամբ։
Վերլուծաբանի կարծիքով այդ նպատակի համար հարմար են զորակոչային տարիքի առողջ տղամարդիկ ու կանայք, որոնք հետախուզման մեջ չեն հանցագործությունների պատճառով։ Հեղինակի մտահղացմամբ՝ նրանք պետք է ցածր աշխատավարձ ստանան և բազային հանդերձանք ունենան։ Լուկասը նշել է, որ հրամանատարությունը կհանձներ ֆրանսիացիներին, թեև չի բացառել նաև այլ երկրների ներգրավվածությունը։
Լեգեոնը, ըստ նրա, պետք է գործի ՆԱՏՕ–ի հովանու ներքո։ Այսպիսով, լրագրողն առաջարկում է Լիբիա, Սիրիա կամ Մալի ուղարկել այն փախստականներին, որոնք Եվրոպա են փախչում պատերազմներից։
Հոդվածագրի կարծիքով հնարավոր ռազմական միջամտության համար Երոպան այևս չի կարող հույս դնել ամերիկացիների վրա, իսկ ինքը Եվրոպան ռազմական ուժ կիրառելու միջոցներ ու կամք չունի։
Լուկասը նկատում է, որ եվրոպական օտարերկրյա լեգեոնը հրապուրչիչ կթվա նրանց համար, ովքեր մշտական բանակ չունեն, ասենք՝ բելգիացիների, և հատկապես ոչ եվրոպացիների համար, որոնք, փաստորեն կարող են ծառայության դիմաց Եվրոպայի քաղաքացիություն ստանալ։
«The Times»–ի լրագրողն առաջարկել է փախստականներին պատերազմ ուղարկել (տեսանյութ)
Եվրոպային օտարերկրյա լեգեոն է հարկավոր աշխարհի թեժ կետերում ռազմական գործողություններ ծավալելու համար։ «Россия 24»–ի փոխանցմամբ՝ նման կարծիք է իր հոդվածում հայտնել «The Times»–ի տեսաբան Էդվարդ Լուկասը։ Ըստ հեղինակի՝ այդ լեգեոնը կարելի է ձևավորել ապաստան խնդրող ներգաղթյալներից, իսկ գովելի ծառայության համար խրախուսել Եվրոպայի քաղաքացիությամբ։

7or.am