Սանդերսը Քանզասում առաջ է անցել Քլինթոնից, Քրուզը՝ Թրամփից (տեսանյութ)
Ընթացիկ հանգստյան օրերին ԱՄՆ 5 նահանգներում հերթական նախնական ընտրությունները՝ փրայմերիզներն են անցնում, և կուսակտիվների հավաքները՝ այսպես կոչված՝ կոկուսները։ Հանրապետականների այդ հավաքը նշանակված է Կենտուկիում, Մենեում և Նեբրասկայում, իսկ Լուիզիանայում և Քանզասում՝ և՛ հանրապետականների, և՛ դեմոկրատների։
ԱՄՆ ԶԼՄ–ի վերջին տվյալներով՝ հանրապետական Թեդ Քրուզը հաղթել է Քանզասում։ 48,2 տոկոս ձայն հավաքելով՝ նա առաջ է անցել գործարար Դոնալդ Թրամփից, որը 23,3 տոկոս է հավաքել։ «Россия 24»–ի փոխանցմամբ՝ տեխասցի սենատորը հաղթել է նաև Մենում։
Այդպիսով նախընտրական արշավի սկզբից Քրուզը ստացել է ԱՄՆ 6 նահանգի աջակցությունը, Թրամփը՝ 10։ Կենտուկիում առաջատարը միլիարդատերն է։
Դեմոկրատների ճամբարից էլ Քանզասում հաղթել է սենատոր Բերնի Սանդերսը՝ առաջ անցնելով իր մրցակից Հիլարի Քլինթոնից։

7or.am