«Զամանի» լրագրողներին ձեռնաշղթաներով են դուրս բերել խմբագրությունից (տեսանյութ)
Ստամբուլում ընդդիմադիր «Զաման» թերթի խմբագրության մոտ կրկին անկարգություններ են եղել։ «Россия 24»–ի փոխանցմամբ՝ մոտ 2 հազ մարդ է դուրս եկել փողոց՝ պաշտպանելու ընդդիմադիր խմբագրությանը։ Սակայն ոստիկանությունը սկսել է ռետինե փամփուշտներ կրակել ցուցարարների ուղղությամբ և արցունքաբեր գազ կիրառել։Ավելի վաղ հաղորդվել էր, որ գազային գրոհի ժամանակ թունավորվել է RT–ի թղթակից Փոլա Սլիերը։
Լրագրողի խոսքով՝ թեև ներկայումս Ստամբուլի փողոցներում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն ընդհանուր իրավիճակը դեռ լարված է։ Սլիերը պատմել է, որ լրագրողներին ձեռնաշղթաներով են դուրս հանել խմբագրությունից, որն այնուհետև ոստիկանությունը շրջափակել է փշալարերով։
Հիշեցնենք՝ ցուցարարները բողոքում են նախօրեին Ստամբուլի դատարանի կողմից նոր հոգաբարձուի նշանակման դեմ։ Խմբագրությունը համոզված է, որ այդ քայլը պարզապես իշխանության՝ ընդդիմադիր թերթը փակելու ծրագիրն է։ Թերթի էջերում պարբերաբար լուսաբանվում է թուրքական իշխանությունների և քրդերի հակամարտությունը և Անկարայի միջամտությունը Սիրիայի գործերին։«Զամանը» Թուրքիայում գործող սակավ ընդդիմադիր լրատվամիջոցներից է։
«Զամանի» լրագրողներին ձեռնաշղթաներով են դուրս բերել խմբագրությունից (տեսանյութ)
Ստամբուլում ընդդիմադիր «Զաման» թերթի խմբագրության մոտ կրկին անկարգություններ են եղել։ «Россия 24»–ի փոխանցմամբ՝ մոտ 2 հազ մարդ է դուրս եկել փողոց՝ պաշտպանելու ընդդիմադիր խմբագրությանը։ Սակայն ոստիկանությունը սկսել է ռետինե փամփուշտներ կրակել ցուցարարների ուղղությամբ և արցունքաբեր գազ կիրառել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ գազային գրոհի ժամանակ թունավորվել է RT–ի թղթակից Փոլա Սլիերը։
Լրագրողի խոսքով՝ թեև ներկայումս Ստամբուլի փողոցներում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն ընդհանուր իրավիճակը դեռ լարված է։ Սլիերը պատմել է, որ լրագրողներին ձեռնաշղթաներով են դուրս հանել խմբագրությունից, որն այնուհետև ոստիկանությունը շրջափակել է փշալարերով։
Հիշեցնենք՝ ցուցարարները բողոքում են նախօրեին Ստամբուլի դատարանի կողմից նոր հոգաբարձուի նշանակման դեմ։ Խմբագրությունը համոզված է, որ այդ քայլը պարզապես իշխանության՝ ընդդիմադիր թերթը փակելու ծրագիրն է։ Թերթի էջերում պարբերաբար լուսաբանվում է թուրքական իշխանությունների և քրդերի հակամարտությունը և Անկարայի միջամտությունը Սիրիայի գործերին։ «Զամանը» Թուրքիայում գործող սակավ ընդդիմադիր լրատվամիջոցներից է։
7or.am