Սիրիական ընդդիմությունն ԻԼԻՊ–ից պաշտպանվելու խնդրանքով դիմել է ՌԴ–ին
Սիրիական ընդդիմության ներկայացուցիչները, որոնք ՍԱՀ–ում հրադադար հաստատելու համաձայնագիր են ստորագրել, ԻԼԻՊ–ից պաշտպանվելու խնդրանքով դիմել են ՌԴ Պաշտպանության նախարարությանը։ Ինչպես հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ–լեյտենանտ Սերգեյ Կուրալենկոն, գերատեսչությունը պատրաստ է ապահովել ընդդիմության անվտանգությունը։
«Նրանք խնդրում են մեզ ապահովել իրենց անվտանգությունն ու պաշտպանել ԻԼԻՊ–ի և ահաբեկչական խմբավորումների զինյալներից, որոնք «որս» են հայտարարել հրադադարի ռեժիմն ընդունած ընդդիմադիրների նկատմամբ»,– Կուրալենկոյի խոսքն է մեջբերում «Lifenews.ru»–ն։
«Մենք մեր կողմից կօգնենք ապահովել սիրիական ընդդիմադիր խմբավորումների առաջնորդների և տեղական վարչակազմի ղեկավարների անվտանգությունը, որոնք ստորագրել են հրադադարի համաձայնագիրը»,–հավելել է Կուրալենկոն։
Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ Հմեյմիմում հակամարտող կողմերի ռուսական կենտրոնում հանդիպել են սիրիական ընդդիմության, հոգևորականության և զինված խմբավորումների ներկայացուցիչները։ Մասնակիցները հայտարարել են, որ կրակի դադարեցումը քաղաքական երկխոսությունը սկսելու խթան է դարձել։

7or.am