ԱՄՆ Նյու Ջերսիի բնակիչ, դերասան և Ռոքքի մասին կինոշարքի երկրպագու Ջարեթ Ալեքսանդերը դատի է տվել «Քրիդ. Ռոքքիի ժառանգը» կինոնկարը ստեղծողներին:
Ինչպես տեղեկացնում է «Entertainment Weekly»-ն, Ջարեդը մեղադրել է Սիլվեսթեր Սթալոնեին, կինոնկարի ռեժիսորին և հեղինակին իր գաղափարը գողանալու մեջ:
Համաձայն հայտի՝ Ջարեդ Ալեքսանդերը գրանցել է Ապոլո Քրիդի որդու մասին պատմող սցենարը Հեղինակային իրավունքների բյուրոյում և Ամերիկայի գրողների միությունում դեռ 2010 թվականին: Ընդ որում՝ սցենարը, որն անվանվել է «Քրիդ. Ռոքքիի ժառանգը», Ալեքսանդերը գրել է գրանցելուց 2 տարի առաջ:
Նշվում է, որ Ալեքսանդերը և նրա գործընկերները «Թվիթթեր» միկրոբլոգի միջոցով փորձել էին հայտնել Սթալոնեին սցենարի մասին, սակայն դերասանը ոչ մի կերպ չի արձագանքել: Այն մասին, որ «Warner Bros»-ը և «MGM»-ն աշխատելու են նոր կինոնկարի ստեղծման վրա, հայտնի է դարձել միայն 2013 թվականին: Արդյունքում՝ կինոնկարը հավաքել է 173 մլն դոլար:
«Սա հեղինակային իրավունքների խախտման մասին գործ չէ: Պարոն Ալեքսանդերը հնարել է «Քրիդ. Ռոքքիի ժառանգը» կինոնկարի գաղափարը, իսկ հետո գրանցել այն: Նա արել է դա կինոնկարի վրա աշխատելուց մի քանի տարի առաջ: Իսկ նրանք յուրացրել են պարոն Ալեքսանդերի գաղափարը և նրա հիման վրա ֆիլմ նկարահանել», - հայտնել է Ալեքսանդերի փաստաբանը:
Ֆիլմը նկարահանող ընկերությունները, սակայն, հերքում են բոլոր մեղադրանքները:
Սիլվեսթեր Սթալոնեին դատի են տվել

7or.am