Աշխարհ

05.03.2016 16:04


Հրապարակվել է 2015–ին «А320» ինքնաթիռը կործանած Անդրեաս Լյուբիցի վերջին նամակն իր բժշկին

Հրապարակվել է 2015–ին «А320» ինքնաթիռը կործանած Անդրեաս Լյուբիցի վերջին նամակն իր բժշկին

Գերմանական ԶԼՄ-ն հրապարակել է 2015 թվականի մարտին 24-ին Բարսելոնա–Դյուսելդորֆ չվերթն իրականացնող, «Germanwings» ընկերության ուղևորափոխադրող «А320» ինքնաթիռը կործանած օդաչու Անդրեաս Լյուբիցի վերջին նամակն իր բժիշկին, որում նա հայտնել է, որ տեսողության վատթարացման պատճառով իր մոտ լուրջ հոգեբանական խնդիրներ են առաջացել: Այս մասին գրում է «LifeNews»-ը:

«Գիշերը քնի առավելագույն ժամանակահատվածը կազմում է 2 ժամ (վերջերս դա էլ է հազվադեպ լինում): Ես վախենում եմ, որ շարունակելու եմ կուրանալ, և տեսողությանս մասին մտքերը չեն լքում ինձ: Նման սթրեսի պատճառով չեմ կարողանում երկար քնել», - գրել է Լյուբիցը:

Նա նկարագրել էր իր այցերը հոգեբաններին, ովքեր, ըստ նրա, իրեն սխալ էին հասկանում, պատմել՝ ինչ հակադեպրեսանտներ է օգտագործել, և հարցրել՝ ինչ է անհրաժեշտ անել քնի կարգավորման համար:

Նշվում է, որ մի քանի ամսվա ընթացքում նա այցելել է ավելի քան 40 բժշկի, սակայն, այնուամենայնիվ, նրան թույլատրել են թռիչքներ իրականացնել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը