Աշխարհ

05.03.2016 12:40


Հանրապետական Բեն Քարսոնը լքել է ԱՄՆ նախագահական մրցապայքարը (տեսանյութ)

Հանրապետական Բեն Քարսոնը լքել է ԱՄՆ նախագահական մրցապայքարը (տեսանյութ)

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Բեն Քարսոնը պաշտոնապես հայտարարել է, որ հանում է իր թեկնածությունը ԱՄՆ նախագահական մրցապայքարից։

Մերիլենդ նահանգում պահպանողականների հավաքի ժամանակ նախկին նեյրովիրաբույժը հայտարարել է. «Հիմա, երբ ես լքում եմ ընտրարշավի ուղին, կշարունակեմ խորապես ներգրավված մնալ մեր ազգը փրկելու փորձերին տարբեր միջոցներով»։

Ավելի վաղ, РИА Новости–ի փոխանցմամբ, նա հայտարարել էր, որ չի մասնակցելու հանրապետականների բանավեճին Դեթրոյթում՝ նշելով, որ չի տեսնում իր քարոզարշավի ապագան։

Այսպիսով, Բեն Քարսոնի հեռանալուց հետո նախագահական արշավի մասնակիցների թվում մնում է 4 հանրապետական թեկնածու՝ միլիարդատեր Դոնալդ Թրամփը, սենատորներ Թեդ Քրուզը, Մարկո Ռուբիոն և Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը