Աշխարհ

05.03.2016 14:45


2015–ին Գերմանիան ռեկորդ է սահմանել ընդունած փախստականների թվով

2015–ին Գերմանիան ռեկորդ է սահմանել ընդունած փախստականների թվով

2015–ին ԵՄ հասած փախստականների հիմնական հոսքն ուղղվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Այս մասին հայտնում է РИА Новости–ն։ Եվրախորհրդի տվյալներով՝ ամբողջ տարվա ընթացքում այդ երկիրն ավելի քան 440 հազ ներգաղթյալ է ընդունել՝ բացարձակ ռեկորդ սահմանելով ԵՄ անդամ երկրների շարքում։ Համապատասխան հաշվետվության մեջ նշվում է, որ արդյունքը գերազանցում է 2014–ի ցուցանիշը 155 տոկոսով։

Գերմանիային հետևում են Հունգարիան և Շվեդիան՝ համապատասխանաբար 174 և 156 հազարականով։ Ամենաքիչ թվով փախստականներ են ընդունել Սլովենիան, Սլովակիան և Լիտվան։

Ընդհանուր առմամբ, ԵՄ–ից ապաստան է խնդրել 1,25 մլն ներգաղթյալ. ԵՄ սահմանների վերահսկողությամբ զբաղվող գործակալության տվյալներով՝ միության երկրներ է ժամանել 550 հազարով ավելի փախստական՝ հիմնականում Սիրիայից, Աֆղանստանից և Իրաքից։

Ավելի վաղ Բեռլինը հայտարարել էր, որ այլևս չի ընդունում Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ–ի վերահսկողության տակ գտնվող տարածքներից ժամանած փախստականների անձնագրերը, քանի որ դրանք կարող են կեղծ լինել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը