ՌԴ ՊՆ մամուլի ծառայության ղեկավարը նկատողություն է ստացել
Ռուսաստանի ՊՆ մամուլի ծառայության և տեղեկատվության վարչության պետ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը նկատողություն է ստացել։ Այս մասին հաղորդում է «Коммерсант»–ը՝ իր աղբյուրին հղումով։ Պատճառը ռազմական գոտում ԶԼՄ ներկայացուցիչների անվտանգության ոչ բավարար ապահովումն է։
Աղբյուրը հիշեցնում է, որ մարտի 1-ին սիրիա–թուրքական սահմանին գնդակոծվել էր սիրիական Քենսաբբան։ Այդ պահին ռուս և օտարերկրացի լրագրողների 33–հոգանոց խումբը գտնվում էր կատարվածից 100-400 մետր հեռավորության վրա։ Պատահարի հետևանքով ՌԴ, Չինաստանի, Կանադայի և Բուլղարիայի լրագրողները վնասվածքներ էին ստացել։ Հայտնի է, որ օտարերկրյա թղթակիցները Սիրիայում էին գտնվում ՌԴ ՊՆ հրավերով։
Իտալական «Askanews» գործակալության թղթակից Քրիսթին Ջուլիանոն էլ նշել էր, որ Սիրիայի հյուսիսում տեղի ունեցած գնդակոծության ժամանակ լրագրողները զոհեր չեն ունեցել միայն շնորհիվ ռուս սպաների կազմակերպված գործողությունների։

7or.am