Աշխարհ

05.03.2016 11:20


Սիրիայում հրադադարը խախտելուն ահաբեկիչներին օգնում են թուրք զինվորականները (տեսանյութ)

Սիրիայում հրադադարը խախտելուն ահաբեկիչներին օգնում են թուրք զինվորականները (տեսանյութ)

Նոր ապացույցներ են հայտնվել այն մասին, որ Սիրիայի տարածքում գործող ահաբեկիչներն անմիջական աջակցություն են ստանում թուրքական իշխանություններից։ «Russia Today» հեռուստաալիքի նկարահանող խմբին հաջողվել է առաջիններից մեկը մտնել զինյալներից ազատագրված սահմանամերձ Աֆրին քաղաք։

Լրագրողները նկատել են՝ ինչպես են ահաբեկիչները նահանջում՝ թուրք զինվորականների քողարկմամբ։

Սիրիական Աֆրինը, որն ահաբեկիչները կտրել էին երկրի հիմնական մասից, «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինների հետ թուրքական իշխանությունների ունեցած կապի գլխավոր ապացույցն է։

Հենց այդ քաղաքի ազատագրումից հետո ակնհայտ դարձավ, որ ահաբեկիչների ճամբարները գտնվում են թուրք զինվորականների հենակետերից անմիջական հեռավորության վրա։ Դա ապացուցող կադրեր են նկարահանել RT–ի լրագրողները։

Այսպես, պարզվել է, որ «Ջեբհաթ ան-Նուսրայի» ահաբեկիչները թաքցրել են իրենց դրոշների մեծ մասը՝ ավիահարվածներից խուսափելու համար, քանի որ հրադադարի ռեժիմն այդ խմբավորմանը չի վերաբերում։ Սակայն զարմանալի զուգադիպությամբ նրանց հարևանությամբ ծածանվում են թուրքական դրոշները։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը