Աշխարհ

05.03.2016 11:45


Սեուլը կոչ է արել Հյուսիսային Կորեային հրաժարվել միջուկային ծրագրից

Սեուլը կոչ է արել Հյուսիսային Կորեային հրաժարվել միջուկային ծրագրից

Հարավային Կորեան կոչ է արել ԿԺԴՀ-ին հրաժարվել միջուկային զենքից: Այդ մասին ասված է Հարավային Կորեայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում:

Ինչպես տեղեկացնում է «LifeNews»-ը, հայտարարությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան հրաժարվել է ընդունել ՄԱԿ-ի նոր բանաձևը, համաձայն որի՝ արգելվում է օդանավային և հրթիռային վառելիքի ներմուծումը ԿԺԴՀ, ինչպես նաև սահմանափակվում է երկրից ածխի, երկաթի, ոսկու, տիտանի և հազվագյուտ բնական հանքանյութերի արտահանումը: Բացի այդ, պատժամիջոցներ են կիրառվում նաև երկրի բանկային համակարգի նկատմամբ։

«Հույս ունենք, որ Հյուսիսային Կորեան կհրաժարվի միջուկային զենքի հետագա զարգացումից, և, ինչպես ցանկանում են ՄԱԿ-ը և միջազգային հանրությունը, կընտրի խաղաղ ճանապարհը: ԿԺԴՀ-ն պետք է արթնանա այն պատրանքից, որ միջուկային զենքը կպաշտպանի երկրի ռեժիմը: Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում Հյուսիսային Կորեային ընտրել ազնիվ փոփոխության ճանապարհն ապամիջուկայնացման ուղղությամբ», - ասված է Հարավային Կորայի պաշտոնական հայտարարության մեջ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը