Աշխարհ

05.03.2016 09:55


Պետդեպը խոստովանել է Մոսկվայի առաջատար դերը Սիրիայի բանակցություններում

Պետդեպը խոստովանել է Մոսկվայի առաջատար դերը Սիրիայի բանակցություններում

Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններում Մոսկվան առաջատար դեր է ստանձնել. ՌԴ մասնակցությունն օգտակար է եղել։ Այս մասին, «lifenews»–ի փոխանցմամբ, ճեպազրույցի ժամանակ խոստովանել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին։

«Սիրիայում որոշ կետերում մենք տարաձայնություններ ունենք Ռուսաստանի հետ, էլ չեմ խոսում այլ հարցերի մասին։ Հնարավոր է՝ մեր տարաձայնությունները Սիրիայի հարցով պահպանվեն, բայց Ռուսաստանն առաջատար դեր է ստանձնել խաղաղ բանակցություններում, որոնք օգտակար էին»,–ասել է Քիրբին։

Հիշեցնենք՝ փետրվարի 27–ից Սիրիայում ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը, որը վերաբերում է ընդդիմադիր բոլոր խմբավրումներին՝ բացառությամբ ՄԱԿ–ի կողմից ահաբեկչական համարված կազմակերպություններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը