Եվրոպացի առաջնորդները հավանություն են տվել Սիրիայի հարցով ճանապարհային քարտեզին
ՌԴ, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի առաջնորդներն իրենց աջակցությունն են հայտնել Սիրիայի հարցով «ճանապարհային քարտեզին»։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի առաջնորդ Ֆրանսուա Օլանդը և Իտալիայի վարչապետ Մաթթեո Ռենցին համատեղ հեռախոսազրույցի ընթացքում հավանություն են տվել Սիրիայի աջակցության միջազգային խմբի կողմից համաձայնեցված և ՄԱԿ ԱԽ կողմից 2254–րդ բանաձևով հաստատված ճանապարհային քարտեզին։
ТАСС–ի փոխանցմամբ՝ ռուսական կողմը նշել է, որ ապրիլին խորհրդարանական ընտրություններ անցկացնելու սիրիական իշխանությունների որոշումը համապատասխանում է Արաբական Հանրապետությունում գործող Սահմանադրությանը և չի խանգարում խաղաղ կարգավորման գործընթացին։
Պուտինը նաև հավանություն է տվել Սիրիայում հրադադարի ռեժիմին։ Խաղաղ բնակչության շրջանում արձանագրվող զոհերից խուսափելու մասին է Փարիզում կայացած մամլո ասուլիսին նշել Ֆրանսուա Օլանդը՝ ընդգծելով հրադադարի պահպանման կարևորությունը։
«Դա բխում է յուրաքանչյուրի շահերից և բանակցությունները վերսկսելու հնարավորություն է ընձեռում»,– Օլանդի խոսքն է մեջբերում РИА Новости–ն։

7or.am