Լրահոս

30.11.2009 16:47


Արամ Կարապետյան. «Լեռնային Ղարաբաղի շրջանակային պայմանագիրը հանաձայնեցված է»

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի դիտարկմամբ, արտաքին քաղաքականությունում Սերժ Սարգսյանը շարունակում է Լևոն Տեր-Պետրոսյանի գիծը։ Հայ-թուրքական հարաբերությունների և արձանագրությունների հետ կապված ՀԱԿ-ի դիրքորոշմանն էլ անդրադառնալով՝ ՆԺԿ նախագահը զարմանք է արտահայտել, թե ինչ է նշանակում՝ նյուանսներին դեմ ենք՝ ավելացնելով, որ կիսահղի չեն լինում։

ՀՀԿ 12-րդ համագումարում հնչած Սերժ Սարգսյանի հայտարարությունից էլ Ա. Կարապետյանը հասկացել է, որ Լեռնային Ղարաբաղի շրջանակային պայմանագիրը հանաձայնեցված է՝ ըստ որի պետք է հանձնվեն 5 շրջանները, այնուհետև 6-րդը, իսկ ավելի ուշ պետք է լուծվի հանրաքվեի հարցը.

-Իմ անձնական կարծիքով և տեղեկատվությամբ՝ դա նշանակում է մեկ բան՝ շրջանային համաձայնագիրը համաձայնեցված է, բայց համաձայնեցված չէ, որ դա լինի մեկ փաթեթ՝ իր մեջ ներառի նաև ազատագրված տարածքներից մեր զորքերի դուրս բերումը, բայց դրա հետ միասին լինի նաև կարգավիճակի հետ կապված հանրաքվեի մասին խոսք։

«7or.am»

Այս խորագրի վերջին նյութերը