Լրահոս

04.03.2016 16:26


Խողովակները գողացել և տարել էր իրենց այգի

Խողովակները գողացել և տարել էր իրենց այգի

Հիմնարկություններից մեկի տնօրենից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գեղավանք գյուղի տարածքից գողացել են ընկերությանը պատկանող 12 մ երկարությամբ 350 մմ տրամագծով 8 խողովակ:
Ոստիկանության Քաջարանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ խողովակների մի մասը գտնվում է 1964 թ. ծնված Արմենչիկ Ա.-ի տանը կից այգում, որտեղ էլ ոստիկանները հայտնաբերվել են դրանք:
Արմենչիկ Ա.-ն բերման է ենթարկվել բաժին, որտեղ տվել է խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը