Աշխարհ

04.03.2016 15:10


Սիրիայի հարցով համաշխարհային առաջնորդների հեռախոսազրույցին Օբաման չի մասնակցի

Սիրիայի հարցով համաշխարհային առաջնորդների հեռախոսազրույցին Օբաման չի մասնակցի

Կրեմլից հաստատել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը Սիրիայի իրավիճակի հարցով բազմակողմ հեռախոսազրույցին։

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Սիրիայի հարցով հեռախոսային կոնֆերանսը կայանալու է այսօր։

Բացի Պուտինից՝ հեռախոսազրույցին կմասնակցեն նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

ТАСС–ի փոխանցմամբ՝ Կրեմլի ներկայացուցիչը չի բացառել նաև մեկ այլ մասնակցի ներկայությունը, սակայն հարցին՝ հնարավո՞ր է՝ այդ մասնակիցը լինի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, պատասխանել է՝ ոչ։ Պեսկովը հիշեցրել է, որ եվրոպացի գործընկերներն արդեն հեռախոսազրույց ունեցել են Օբամայի հետ։

Կրեմլի խոսնակը նաև չի նշել, թե ով է նախաձեռնել կոնֆերանսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը