Եվրահանձնաժողովը բացառել է Ուկրաինայի մուտքը ԵՄ կամ ՆԱՏՕ առնվազն մինչև 2036թ.
«Ուկրաինան, անկասկած, չի կարող դառնալ ԵՄ կամ ՆԱՏՕ անդամ առաջիկա 20–25 տարվա ընթացքում»,– Հաագայում իր ելույթի ժամանակ շեշտել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան–Քլոդ Յունքերը՝ Ուկրաինայի եվրոպական ճակատագրին անդրադառնալով Նիդեռլանդների այլընտրանքային հանրաքվեի համատեքստում, որի քաղաքացիները դեմ են ԵՄ–Ուկրաինա ասոցացման հաաձայնագրին։
Յունքերը վստահություն է հայտնել, որ հոլանդացի ընտրողները չեն հասկացել, որ այդ համաձայնագիրն ընդամենն առաջին քայլն է Ուկրաինայի՝ ԵՄ–ին միանալու ճանապարհին։
TASS–ի փոխանցմամբ՝ հանրաքվեի կազմակերպիչներն արդեն իսկ հավաքել են անհրաժեշտ 300 հազ ստորագրությունը այն անցկացնելու համար։
Մասնակիցները պետք է պատասխանեն հետևյալ հարցին՝ «Դուք կո՞ղմ եք թե՞ դեմ ԵՄ–Ուկրաինա ասոցացման համաձայնագրի վավերացմանը»։
Հանրաքվեի արդյունքները ճանաչված կհամարվեն, եթե դրան մարդկանց մասնակցությունն առնվազն 30% կազմի։
Աղբյուրի փոխանցմամբ՝ թեև հանրաքվեն խորհրդակցական բնույթ է կրում, սակայն կարող է լուրջ տարաձայնությունների հանգեցնել քաղաքական շրջանակներում, եթե համարվի կայացած, և եթե մասնակիցների մեծ մասը դեմ քվեարկի համաձայնագրին։

7or.am