Աշխարհ

04.03.2016 12:20


Լավրով. «Ուկրաինան չի ցանկանում քննարկել Դոնբասի հետ կապված խնդրի կարգավորման հիմնական կետերը» (տեսանյութ)

Լավրով. «Ուկրաինան չի ցանկանում քննարկել Դոնբասի հետ կապված խնդրի կարգավորման հիմնական կետերը» (տեսանյութ)

Պաշտոնական Կիևը հրաժարվել է քննարկել Դոնբասում մինչև հունիսի վերջն ընտրությունների անցկացման հարցը: Ֆրանսիայում կայացած «նորմանդյան քառյակի» արտգործնախարարների հանդիպման արդյունքներն ամփոփելով՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները չեն ցանկանում քննարկել խնդրի կարգավորման հիմնական կետերը: Այս մասին տեղեկացնում է «Вести.ru»-ն:

«Որպես մոտակա քայլ՝ քննարկել ենք այն ամենն, ինչ անհրաժեշտ է անել ընտրությունների անցկացման համար: Այդ ամենի մասին, ի դեպ, փաթեթային տարբերակով մեր առաջնորդները պայմանավորվել են դեռ անցած տարվա հոկտեմբերի 2-ին, սակայն գործընթացի տեսանկյունից ամենակարևոր հարցում՝ ընտրություններին պատրաստվելու գործում, որևէ տեղաշարժ չի գրանցվել», - հայտնել է Լավրովը:

Նշվում է, որ հանդիպման մասնակիցները համաձայնել են, որ ընտրություններն անցկացվեն մինչև 2016թ. առաջին կիսամյակի ավարտը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը