Ուկրաինայի դատախազը վստահեցրել է, որ Յանուկովիչը կգնահատի «սեքսուալ» նվերը
Ուկրաինայի դատախազ Վլադիսլավ Կուցենկոն հայտարարել է, որ պատրաստ է անձամբ փոխանցել «սեքսուալ» նվերը նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին։ Ընդ որում, «Lifenews.ru»–ի փոխանցմամբ, դատախազն առաջարկել է ընծան հանձնել չեզոք գոտում։
«Մենք պատրաստ ենք մոտենալ սահմանին, եթե Յանուկովիչն անհանգստանում է։ Օրինակ՝ կարող ենք հանդիպել ռուսական սահմանից 100 մ հեռավորությամբ»,–նշել է Կուցենկոն՝ չբացառելով նաև, որ հանդիպումը կարելի է նաև արտասահմանում կազմակերպել՝ Բուլղարիայում, Լեհաստանում կամ Ռումինիայում։
Նա նշել է, որ պատրաստ է գործուղում վերցնել և մեկնել արտասահման, միայն թե Յանուկովիչին հանձնի ընծան։
Թեև Կուցենկոն հրաժարվել է բացահայտել, թե իրականում ինչպիսի «սեքսուալ» նվեր է մտադիր մատուցել նախկին նախագահին, սակայն վստահեցրել է, որ Յանուկովիչին՝ որպես տղամարդու, այն հաստատ դուր կգա։
Հիշեցնենք՝ մարտի 1–ին Ուկրաինայի Գլխավոր դատախազության ներկայացուցիչը հայտնել էր, որ Յանուկովիչին Ուկրաինա վերադառնալու դեպքում «սեքսուալ» նվեր է սպասվում։

7or.am