Լրահոս

30.11.2009 16:40

Ղարաբաղը հանձնողը Լևոն Տեր–Պետրոսյա՞նն էր

Ղարաբաղը հանձնողը Լևոն Տեր–Պետրոսյա՞նն էր

«Սերժ Սարգսյանն իր ելույթում նշել է, որ այն մարդիկ են մեղադրում իրեն Ղարաբաղի տարածքները հանձնելու մեջ, ովքեր ցանկանում էին Ղարաբաղը Ադրբեջանի կազմում տեսնել. ովքե՞ր էին այդ մարդիկ» հարցին ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը պատասխանել է.

-Կարծում եմ՝ շատ պարզ է՝ ում մասին էր խոսքը՝ նրա, ով քաղաքական պատասխանատվություն և քաջություն չունեցավ մինչև վերջ իրագործել ժողովրդի կամքը։ Մենք բոլորս հիշում ենք՝ ով պատասխանատվություն չունեցավ, ով հեռացավ, և ով 1992թ. մարտի 5-ին «Комсомольская Правда»-ում ասաց, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ «Комсомольская Правда»-ին հարցազրույց էր տվել Լևոն Տեր-Պետրոսյանը, հրաժարական ներկայացրած նախագահը նորից Լևոն Տեր-Պետրոսյանն էր։ Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։