Հյուսիսային Կորեան մարտական պատրաստվածության է բերել միջուկային ուժերը (տեսանյութ)
Հյուսիսային Կորեան մարտական պատրաստվածության է բերել միջուկային ուժերը, որոնք պատրաստ են ցանկացած պահի կիրառվելու համար։ Այս մասին, «vesti.ru»-ի փոխանցմամբ, կարգադրել է այդ երկրի առաջնորդ Կին Չեն Ընը, որին անհանգստացրել են տարածաշրջանում մարտի կեսերին կայանալիք ԱՄՆ–ի և Հարավային Կորեայի մանևրերը։
ԿԺԴՀ ղեկավարը նաև հայտարարել է Հյուսիսային Կորեայի ռազմական դոկտրինը վերանայելու իր ծրագրերի մասին՝ առաջինը հարված հասցնելու նպատակով։ Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ՝ «երկիրը գտնվում է վտանգավոր իրադրության մեջ», նոր իրավիճակում Հս. Կորեան պետք է պատրաստ լինի կանխարգելիչ հարվածներ հասցնելուն։
Հիշեցնենք՝ ս.թ. փետրվարի 7–ին Փհենյանը «Սոխե» տիեզերական կայանից հրթիռակիր էր արձակել։ Միջազգային հանրությունը մտավախություն էր հայտնել, որ ԿԺԴՀ–ն միջմայրացամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել։
Մարտի 2–ին ՄԱԿ ԱԽ–ն պատժամիջոցներ սահմանեց Հյուսիսային Կորեայի դեմ. ըստ այդմ՝ արգելվում է այդ երկրին ավիացիոն և հրթիռային վառելիքի մատակարարումը, ցանկացած սպառազինության վաճառք, զգալիորեն սահմանափակվում է ածխի, երկաթի, ոսկու, տիտանի և հազվագյուտ բնական հանքանյութերի արտահանումը երկրից։

7or.am