Աշխարհ

04.03.2016 09:45


ԱՄՆ ՌԾՈւ նավերը հասել են Հարավչինական ծով՝ Չինաստանին զսպելու համար

ԱՄՆ ՌԾՈւ նավերը հասել են Հարավչինական ծով՝ Չինաստանին զսպելու համար

ԱՄՆ ռազմանավերը վիճելի Հարավչինական ծով են մտել՝ հակազդելու Չինաստանի ռազմական ակտիվությանը, որն իր վերահսկողության տակ գտնվող կորալյան խութերի վրա արհեստական կղզիներ է ստեղծում։ Չինաստանը մտադիր է այդ կղզիները ռազմաբազաներ դարձնել նավերի ու ինքնաթիռների համար։

РИА Новости–ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ռազմանավերի խմբում են «John C. Stennis» ավիակիրը, 2 էսկադրային ականակիր, 2 հածանավ և ԱՄՆ ՌԾՈւ 7–րդ նավատորմի 2 ֆլագմանական նավ։

Ավելի վաղ Չինաստանի ռազմածովային նավատորմի ղեկավար, ծովակալ Վու Շենլին նշել էր, որ ԱՄՆ–ի չմտածված քայլերը վիճելի Հարավչինական ծովում կարող են պատերազմ հրահրել։ Նա շեշտել էր, որ նման սադրանքների շարունակությունը ռազմական բախում կառաջացնի անգամ աննշան պատահարի դեպքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը