Լրահոս

08.02.2011 15:19


ՀՅԴ պատգամավոր. «Որոշ մարդկանց որոշ հիշողությունները մի քիչ թուլացել են»

ՀՅԴ պատգամավոր. «Որոշ մարդկանց որոշ հիշողությունները մի քիչ թուլացել են»

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը' ՀՅԴ խմբացության քարտուղար Արտյուշա Շահբազյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասել է, որ շատ չի զարմանում, երբ Ռոբերտ Քոչարյանի ցանկացած հայտարարություն մեծ արձագանք է ստանում, քանի որ նա լուրջ քաղաքական գործիչ և լուրջ քաղաքական դերակատար է եղել ՀՀ-ում:

-Բայց չեմ կարծում, որ ցանկացած նման հարցազրույց կամ ելույթ նշանակում է, որ Ռոբերտ Քոչայանն արդեն վերադառնում է: Չեմ համարում, որ սա հայտ է: Կարող է և' նշանակաել այո, և' նշանակել ոչ, բայց այո հստակ կարող ենք ասել, երբ որ նման հայտարություն կլինի:

Ա. Շահբազյանը նաև հավելել է, որ որոշ մարդկանց որոշ հիշողությունները մի քիչ թուլացել են և Ռ. Քոչարյանը հիշեցնում է' ինքը ինչ է եղել, ինչ հարաբերություններ է եղել իր և մյուսների միջև:

 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը