Աշխարհ

03.03.2016 20:40


Օլիմպիական խաղերին մասնակցելու է նաև փախստականների թիմը

Օլիմպիական խաղերին մասնակցելու է նաև փախստականների թիմը

Ուշագրավ որոշում է կայացրել Համաշխարհային օլիմպիական կոմիտեն: Կոմիտեի մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության համաձայն` Ռիոյում սպասվող օլիմպիական խաղերին հավասար հիմունքներով մասնակցելու է փախստականների թիմը, իսկ Հունաստանում վառած օլիմպիական կրակն անցնելու է Աթենքի փախստականների ճամբարով:

Թիմի մասնակիցների անունները հրապարակվելու են ՀՕԿ-ի հաջորդ նիստի ժամանակ: Նշվում է, որ Կոմիտեի անդամները 43 թեկնածուից պետք է ընտրեն ընդամենը 5–10 հոգու: Հաղորդվում է նաև, որ բոլոր թեկնածուներն արհեստավարժ մարզիկներ են:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը