Ռուսաստանցիների 74%-ը պատրաստ է վերընտրել Պուտինին
Ռուսաստանցիների մեծամասնությունը պատրաստ է քվեարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգտին, եթե 2018 թվականին նա որոշի կրկին առաջադրվել: Նման տվյալներ է հրապարակել Հասարակության կարծիքի վերլուծության համառուսական կենտրոնը:
Անցկացված հարցման արդյունքներով պարզվել է, որ Պուտինին նախագահի պաշտոնում նորից տեսնել է ցանկանում ռուսաստանցիների 74%-ը:
Աղբյուրը նշում է, որ 2012–ին նրա օգտին էր արտահայտվում ՌԴ քաղաքացիների ընդամենը 40%-ը:
Բացի այդ, ինչպես ցույց է տվել հարցումը, 2013 թվականից այն մարդկանց թիվը, ովքեր համարում են, որ ՌԴ նախագահը կատարել է իր նախընտրական խոստումների մեծ մասը, աճել է մոտ երկու անգամ՝ 16%-ից դառնալով 37%:
Ուշագրավն այն է, որ խոստումները կատարելու մասին ավելի հաճախ են խոսում երիտասարդները, ֆինանսապես ապահով քաղաքացիները, ինչպես նաև բազմամիլիոնանոց քաղաքների բնակիչները:
Հարցման մասնակիցների 47%-ն էլ կարծում է, որ Պուտինը դեռ չի կատարել իր խոստումների մեծ մասը:

7or.am