Աշխարհ

03.03.2016 18:51


Ռուսաստանցիների մեծամասնությունը պատրաստ է վերընտրել Պուտինին գալիք ընտրություններում

Ռուսաստանցիների մեծամասնությունը պատրաստ է քվեարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգտին, եթե 2018 թվականին նա որոշի կրկին առաջադրվել: Նման տվյալներ է հրապարակել Հասարակության կարծիքի վերլուծության համառուսական կենտրոնը:

Անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ Պուտինին որպես նախագահ նորից տեսնել ցանկանում է ռուսաստանցիների 74%-ը:

Համեմատության համար, 2012 թվականին նրա օգտին արտահայտվել է ռուսաստանցիների ընդամենը 40%-ը:

Բացի այդ, ինչպես ցույց է տվել հարցումը, 2013 թվականից այն մարդկանց թիվը, ովքեր համարում են, որ ՌԴ նախագահը կատարել իր նախընտրական խոստումների մեծ մասը, աճել է մոտ երկու անգամ` 16%-ից դառնալով 37%:

Ուշագրավն այն է, որ խոստումները կատարելու մասին ավելի հաճախ են խոսում երիտասարդները, ֆինանսապես ապահով քաղաքացիները, ինչպես նաև բազմամիլիոնանոց քաղաքների բնակիչները:

Հարցման մասնակիցների 47%-ը կարծիք են հայտնել, որ Պուտինը դեռ չի կատարել իր խոստումների մեծ մասը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը