Հարցում. ԱՄՆ–ը չի ընդունում Եվրոպայի դերն ԻՊ դեմ պայքարում
Ամերիկացիները կարծում են, որ գլխավորապես ԱՄՆ–ն է պայքարում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ։ Այդ են վկայում հարցախույզի արդյունքները, որն ԱՄՆ–ում անցկացրել է «Populus» հետազոտական ընկերությունը «Sputnik» տեղեկատվական գործակալության և ռադիոկայանի պատվերով։
«Sputnik.Կարծիք» հարցախույզի տվյալներով` ամերիկացիների 80 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ-ը Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարի հիմնական ուժն է։ Եվրոպայի դերն ընդունող մարդկանց թիվը համեմատաբար փոքր է` 8% Գերմանիայի համար, 25%, 29% և 36% համապատասխանաբար Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայիև Ֆրանսիայի համար։ Ա
«Ո՞վ է առաջատար դեր խաղում Սիրիայում գործող «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան Նուսրա»ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում» հարցին Գերմանիայում անցկացված հարցախույզի մասնակիցների 36%-ը պատասխանել է Ռուսաստանը, 38%-ն այդ դերը վերագրել է ԱՄՆ-ին, երրորդ տեղում Ֆրանսիան է` 25%։
Հարցվածների 24%-ը նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարող ուժերի թվում են նաև Բաշար Ասադի կառավարական զորքն ու քրդերը։
Ֆրանսիացիները որպես առավել մեծ դերակատարում ունեցող երկրներ նշել են ԱՄՆ-ին (32%), Ֆրանսիային (29%) և Ռուսաստանին (23%)։ Ֆրանսիացիների ընդամենը 2%-ն է կարծում, որ Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում զգալի դեր է խաղում Թուրքիան։
Մեծ Բրիտանիայի բնակիչները հարցին պատասխանելիս առանձնացրել են ԱՄՆ-ին (59%), Մեծ Բրիտանիային (52%), Ֆրանսիային (39%) և Ռուսաստանին (37%)։
Հարցում. ԱՄՆ–ը չի ընդունում Եվրոպայի դերն ԻՊ դեմ պայքարում
Ամերիկացիները կարծում են, որ գլխավորապես ԱՄՆ–ն է պայքարում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ։ Այդ են վկայում հարցախույզի արդյունքները, որն ԱՄՆ–ում անցկացրել է «Populus» հետազոտական ընկերությունը «Sputnik» տեղեկատվական գործակալության և ռադիոկայանի պատվերով։
«Sputnik.Կարծիք» հարցախույզի տվյալներով` ամերիկացիների 80 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ-ը Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարի հիմնական ուժն է։ Եվրոպայի դերն ընդունող մարդկանց թիվը համեմատաբար փոքր է` 8% Գերմանիայի համար, 25%, 29% և 36% համապատասխանաբար Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայիև Ֆրանսիայի համար։ Ա
«Ո՞վ է առաջատար դեր խաղում Սիրիայում գործող «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում» հարցին Գերմանիայում անցկացված հարցախույզի մասնակիցների 36%-ը պատասխանել է Ռուսաստանը, 38%-ն այդ դերը վերագրել է ԱՄՆ-ին, երրորդ տեղում Ֆրանսիան է` 25%։