Ձմեռ, սով և հուսահատություն. փախստականների կյանքը հայրենիքից դուրս (տեսանյութ)
Պատերազմներից մազապուրծ փրկված փախստականների կյանքն արտերկրում ավելի ու ավելի է բարդանում: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, Ֆրանսիայի Կալե քաղաքում 8 իրանցի փախստական մասնակիորեն կարել է բերանները՝ ի նշան բողոքի իշխանությունների՝ փախստականների անօրինական ճամբարը քանդելու որոշման դեմ: Նշվում է, որ ճամբարի ոչնչացման ընթացքում ոստիկանությունն արցունքաբեր գազ է օգտագործել:
Բարդ իրավիճակ է ստեղծվել նաև ՌԴ Մուրմանսկի շրջանի Կանդալակշա քաղաքում, որտեղ Մերձավոր Արևելքից եկած փախստականները մնացել են առանց փողի ու ապաստանի այն պատճառով, որ Ֆինլանդիան, որտեղ ուղևորվում էին գաղթականները, մարտի 1-ից փակել է սահմանը:
«Մենք երեխաներ ունենք, սակայն մենք նույնիսկ հնարավորություն չունենք կերակրել նրանց: Կա տաք հագուստի պակաս, մենք մնացել ենք առանց գումարի, առանց հույսի: Այժմ մենք ոչինչ չունենք», - պատմել է փախստականներից մեկը:
Նշվում է, որ փախստականները կարծում էին, որ Մուրմանսկի շրջանով Եվրոպա հասնելն ամենաէժանն է: Նման ուղևորության գինը մոտ 2,5 հազ դոլար էր, և պետք էր ընդամենը 3 օր: Սակայն այժմ, երբ Ֆինլանդիան փակել է սահմանը, գաղթականները հայտնվել են անելանելի իրավիճակում:
Խնդիրը բարդացնում է նաև այն հանգամանքը, որ գտնվել են մարդիկ, ովքեր փորձել են փող աշխատել՝ խաբելով մարդկանց: Ինչպես տեղեկացնում է «Вести.ru»-ն, փախստականներից հազար դոլար էին հավաքել՝ խոստանալով ապաստան և փոխադրում մինչև սահման:
«Մեզ ասացին՝ երբ գանք այստեղ, պետք է ամեն մարդու համար 1000 դոլար վճարվի: Իսկ այժմ հայտնում են, որ սահմանը փակ է: Ինձ ասացին, որ փողի դիմաց ստացած փաստաթուղթը բնակվելու և սնվելու իրավունք է տալիս: Իսկ այժմ ես չեմ հասկանում ՝ ինչ է կատարվում», - պատմել է փախստականներից մեկը՝ հավելելով, որ այս պահին հիմնական խնդիրը սնունդ հայթայթելն է:

7or.am