Արգենտինայում դելֆինների զանգվածային մահ է գրանցվել (լուսանկար)
Արգենտինայի Բուենոս Այրես նահանգի լողափերում մի քանի օրվա ընթացքում անհասկանալի պատճառներով 23 ֆրանցիսկյան դելֆին է սատկել: Այս մասին հայտնում է «Вести.ru»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ բոլոր դելֆինների բերանների վրա հայտնաբերվել են ձկնորսական ցանցերի հետքեր, սակայն «Mundo Marino» ֆոնդի գիտնականները, ովքեր ուսումնասիրում են կենդանիների դիերը, դեռ հստակ չեն կարող ասել՝ որն է կենդանիների զանգվածային մահի պատճառը:
Կենսաբանները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով կոչ են արել բնակիչներին ձեռք չտալ սատկած կենդանիներին, քանի որ նրանք կարող են վարակիչ լինեն: Փոխարենը՝ գիտնականները խնդրել են նկարահանել դելֆինների դիերը և նկարներն ուղարկել «Mundo Marino»-ին:
Գիտնականները մտահոգություն են հայտնել, որ եթե ամեն տարի 500-800 ֆրանցիսկյան դելֆին սատկի, ապա 30 տարի անց այդ տեսակը կարող է դադարել գոյություն ունենալուց:

7or.am