Օտարերկրյա զբոսաշրջիկներին զգուշացրել են Ռուսաստան այցի վտանգավորության մասին
Արտասահմանյան մի շարք երկրներ իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել շատ զգույշ լինել Ռուսաստան զբոսաշրջային ուղևորությունների ժամանակ կամ պարզապես խուսափել դրանցից։
Այսպես, «Lifenews»–ի փոխանցմամբ, Ավստրալիայի ԱԳՆ–ն կոչ է արել ռուսների հետ չշփվել համացանցով, քանի որ օտարերկրացու վստահությունը շահելով՝ նոր ծանոթը կարող է խորամանկությամբ փող կորզել նրանից հյուրընկալելու համար։
Չինաստանում խորհուրդ են տվել ՌԴ չայցելել ապրիլի 20–ին՝ Ադոլֆ Հիտլերի ծննդյան օրը՝ նեոնացիստների զոհը չդառնալու համար։ Բացի այդ, չինական իշխանությունները զգուշացրել են՝ գարնանն ու ամռանն Ուրալում սկսվում է տզերի շրջանը, ուստի պետք չէ շատ ժամանակ անցկացնել բնության գրկում։
Կանադայի խորհրդարանն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել ռուսական սրճարաններում հրաժարվել անծանոթների հյուրասիրությունից և առանց հսկողության չթողնել ուտելիքն ու խմիչքը, քանի որ դրանց մեջ կարող են հոգեմետ նյութեր լցնել, իսկ արդյունքում՝ կողոպտել օտարերկրացուն։
Իռլանդիայի ԱԳՆ–ն էլ իր քաղաքացիներին հիշեցրել է ՌԴ մերկասառույցների և ձմեռային խստաշունչ ամիսների մասին՝ խորհուրդ տալով այնպիսի կոշիկներ վերցնել, որոնք չեն սայթաքում։
Ամերիկացիները կարծում են, որ պետք չէ գետնից վերցնել գտած փողը։ ԱՄՆ Պետդեպի կարծիքով Ռուսաստանում տարածված է թուրքական խարդախության սխեման, երբ զոհի առաջ փող են գցում, որից հետո տեսնողները գտնողին առաջարկում են կիսել այն։ Սակայն վերջում հայտնվում է «փողը կորցրածը», երկուսին էլ մեղադրում գողության մեջ և ստեղծված խառնաշփոթի ժամանակ կողոպտում օտարերկրացուն։

7or.am