Աշխարհ

03.03.2016 09:50


Հյուսիսային Կորեան մի քանի հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Հյուսիսային Կորեան մի քանի հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Կորեայի Ժողովրդա–դեմոկրատական Հանրապետության իշխանությունները Ճապոնական ծովի ուղղությամբ փոքր հեռավորության մի քանի հրթիռ են արձակել։ Այս մասին, «Reuters»–ի փոխանցմամբ, հայտարարել են Հարավային Կորեայի Պաշտպանության նախարարությունից։

Մարտագլխիկներն արձակվել են Վանսան քաղաքին մոտ գտնվող շրջանից՝ ԿԺԴՀ–ի արևելյան ափից։ Ընդհանուր առմամբ, արձակվել է 6 հրթիռ՝ 100–150 կմ հարվածային դիապազոնով։

Մասնագետները չեն բացառել նաև, որ Հյուսիսային Կորեայի ԶՈւ–ն հրետանային արկեր բաց թողած լինի։

Հարավային Կորեայի ՊՆ ներկայացուցիչ Մուն Սան Գյունը հստակեցրել է, որ արձակված բոլոր արկերը ծովն են ընկել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ, կապված ԿԺԴՀ–ի միջուկային փորձարկումների և բալիստիկ հրթիռների փորձարկման հետ, Փհենյանի դեմ պատժամիոցների նոր փաթեթ է սահմանվել, որին կողմ են քվեարկել ՄԱԿ ԱԽ բոլոր 15 անդամները։ Իր հերթին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդլայնել է Հյուսիսային Կորեայի դեմ կիրառվող պատժամիջոցների ցանկը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը