Պուտինն ընդունել է «Պաշտպանական համակարգերին» ՀՀ–ի անդամակցության առաջարկը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Բելառուսի հետ ստեղծած «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսա-արդյունաբերական խումբ Հայաստանին ընդունելու համար ՀՀ հետ բանակցություններ վարելու կառավարության առաջարկը:
Համապատասխան հրամանը տեղադրվել է իրավական տեղեկատվության Ռուսաստանի պաշտոնական պորտալում:
«Պաշտպանական համակարգեր» ԲԲԸ-ն ստեղծվել է 1996թ. գլխամասային կոնստրուկտորական բյուրոների խմբի, գիտահետազոտական ինստիտուտների և սերիական ձեռնարկությունների՝ առարկայական ՀՕՊ համակարգերի և միջոցների նախագծողների և պատրաստողների նախաձեռնությամբ: Զուգահեռաբար, աշխատում է նաև համանուն ռուս-բելառուսական միջպետական ֆինանսա–արդյունաբերական խումբը, որը ստեղծվել է բաժնետիրական ընկերության հիմքի վրա:

7or.am