Աշխարհ

02.03.2016 19:35


Ամերիկացիներին զգուշացրել են ռուսական «Կասպերսկու լաբորատորիայի» ծրագրերից օգտվելու վտանգի մասին

Ամերիկացիներին զգուշացրել են ռուսական «Կասպերսկու լաբորատորիայի» ծրագրերից օգտվելու վտանգի մասին

ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչությունը հայտնել է ռուսական «Կասպերսկու լաբորատորիայի» կողմից արտադրված համակարգչային ծրագրերի օգտագործման վտանգի մասին:

Ինչպես տեղեկացնում է «The Washington Free Beacon»-ը, ԱՄՆ պաշտպանության ոլորտի մասնագետները հայտնել են, որ ռուսական արտադրանքի ծրագրային ապահովման օգտագործումը կարող է հեշտացնել ռուս ցանցահենների մուտքը դեպի ամերիկյան խոշոր, մասնավորապես արդյունաբերական ոլորտում աշխատող կազմակերպությունների կառավարման համակարգեր և տեղեկություններ բազաներ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ առաջացած վախը մասամբ պայմանավորված է այն տեղեկություններով, որ հաքերները ՌԴ-ից ներգրավված էին ԱՄՆ արդյունաբերական ցանցերի կիբերհետախուզությանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը