Աշխարհ

02.03.2016 15:00


Թուրք պատգամավորն առաջարկել է Էրդողանին հոգեբույժի մոտ տանել

Թուրք պատգամավորն առաջարկել է Էրդողանին հոգեբույժի մոտ տանել

Թուրքիայի խորհրդարանում Էրդողանի պատճառով հերթական քաշքշուկն է տեղի ունեցել։

Ինչպես գրում է «news.am»–ը՝ թուրքական «Sozcu»–ին հղումով, Թուրքիայի խորհրդարանում «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Էնգին Ալթայը ամբիոնից խիստ քննադատության է ենթարկել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը՝ պնդելով, թե նա հոգեկան հիվանդ է։ Նա կոչ է արել խորհրդարանի 4 կուսակցություններին միասին Էրդողանին տանել հոգեբույժի մոտ ու բուժել։

Այս հայտարարությունը իրարանցում է առաջացրել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորների շրջանում, որից հետո քաշքշուկ է տեղի ունեցել երկու կուսակցության պատգամավորների միջեւ։

Աղբյուրը՝ «news.am»։

Այս խորագրի վերջին նյութերը