Աշխարհ

02.03.2016 12:15


Հրաժարականի դեպքում Քադիրովն իր 9 երեխաներով կզբաղվի

Հրաժարականի դեպքում Քադիրովն իր 9 երեխաներով կզբաղվի

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ հրաժարականի դեպքում պատրաստվում է զբաղվել երեխաներով և տան գործերով: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։

«Եթե տեղի ունենա ՉՀ-ի ղեկավարության փոփոխում, ապա կզբաղվեմ ընտանիքով, տան գործերով և երեխաների ուսմամբ: Ես ինը երեխա ունեմ: Նույնիսկ մեծ ցանկության դեպքում էլ միշտ չէ, որ հնարավորություն ունեմ նրանց հետ հաճախ շփվել և տեսնվել: Սա նորմալ չէ: Երեխաները պետք է ամեն օր լինեն հոր հետ, գոնե մեկ ժամվա ընթացքում», - հայտնել է Քադիրովը:

Բացի այդ, նա ընդգծել է, որ պատրաստվում է զբավել գործերով, որոնք բխում են Ռուսաստանի շահերից:

«Անելու եմ այն, ինչ սովորել եմ ինքս և սովորեցրել եմ ուրիշներին՝ ծառայել հայրենիքին: Ցանկացած պահի, եթե Վլադիմիր Պուտինը համարի, որ պետք է շարք կանգնեմ, նույնիսկ որպես հետևակային, րոպեական պատրաստ կլինեմ։ Իսկ առհասարակ, եկեք մի կողմ թողնենք այն հարցերը, որոնք մեր իրավասության մեջ չեն մտնում», - ասել է Չեչնիայի ղեկավարը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը