Լրահոս

30.11.2009 15:33

Անահիտ Բայանդուր. «Այսօր ներքաղաքական իրավիճակի մեջ էներգիա չկա»

Անահիտ Բայանդուր. «Այսօր ներքաղաքական իրավիճակի մեջ էներգիա չկա»

-Խնդիրն այն է, որ աննորմալ, տոտալ չափի ֆալսիֆիկացիա է իրականացվում, և դա համակարգի հետ է կապված։ Դեղատոմսն այն է, որ համակարգը փոխվի,-«7օր»-ի հետ զրույցում խոսելով ընտրական համակարգի թերացումների մասին՝ ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հայաստանի կոմիտեի համակարգող Անահիտ Բայանդուրը։

Նա նաև նշել է, որ  այսօր ներքաղաքական իրավիճակի մեջ էներգիա և կյանք չկա։

-Քնած է ներքաղաքական կյանքը։ 2008-ից հետո ստեղծված ընդդիմության ալիքը դեռ կա, բայց ինքն իրեն զգացնել չի տալիս, դեռ չի երևում այն չափ, որ չափով անհրաժեշտ է,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։