Աշխարհ

02.03.2016 11:25


Սպիտակ տունն ԻԼԻՊ-ի կողմից քրիստոնյաների ոչնչացումը ցեղասպանություն չի համարում

Սպիտակ տունն ԻԼԻՊ-ի կողմից քրիստոնյաների ոչնչացումը ցեղասպանություն չի համարում

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեսթը դատապարտել է ահաբեկիչների հարձակումները «կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ քրիստոնյաների վրա», սակայն Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ-ի գրաված տարածքներում քրիստոնյաների սպանությունները ցեղասպանություն չի համարել։ Այս մասին հայտնում է RT–ն՝ «Chiсago Tribune»–ին հղումով։

«Ըստ իս՝ այդ եզրույթը շատ նեղ իրավաբանական բնորոշում ունի, որն այս պահին չկա»,- ասել է Էռնեսթը:

Աղբյուրը հիշեցնում է, որ հունվարին ՄԱԿ-ի հրապարակած զեկույցում ԻԼԻՊ–ի զավթած տարածքներում խաղաղ բնակչության դեմ կատարված գործողությունները գնահատվել են որպես մարդկության դեմ հանցագործություններ, իսկ որոշ դեպքերում էլ՝ ցեղասպանություն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը