Ուկրաինայի դատախազությունը Յանուկովիչի համար «սեքսուալ» նվեր է պատրաստել
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը սպասում է երկրի տապալված նախագահ Վիկտոր Յանուկովիչի վերադարձին: Այս մասին «112»հեռուստաալիքի եթերում հայտարարել է դատախազ Վլադիսլավ Կուցենկոն:
«Խնդրեմ, Գլխավոր դատախազության հեռախոսահամարները հայտնի են Յանուկովիչին և նրա փաստաբաններին: Ես կկատակեմ՝ մենք նրա համար սեքսուալ նվեր ենք պատրաստել, միայն թե գա: Բայց, ցավոք, չի գալիս»,-ասել է Կուցենկոն։
Հիշեցնենք՝ նախօրեին Յանուկովիչիփաստաբան Վիտալի Սերդյուկը հայտարարել էր, որ Ուկրաինայի նախկին նախագահը մտադիր է վերադառնալ և զբաղեցնել իր պաշտոնը։
«Նա Ուկրաինա վերադառնալու մտադրություններ ունի, և այդ ուղղությամբ իրավական քայլեր կձեռնարկեն։ Յանուկովիչն ինքը վայր չի դրել նախագահի լիազորությունները և չի ինքնամեկուսացվել երկրի ղեկավարությունից։ Նրան հեռացնելու ընթացակարգը Ուկրաինայի Սահմանադրության կոպտագույն խախտում էր»,–ասել էր Սերդյուկը։
Ուկրաինայի դատախազությունը Յանուկովիչի համար «սեքսուալ» նվեր է պատրաստել
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը սպասում է երկրի տապալված նախագահ Վիկտոր Յանուկովիչի վերադարձին: Այս մասին «112» հեռուստաալիքի եթերում հայտարարել է դատախազ Վլադիսլավ Կուցենկոն:
«Խնդրեմ, Գլխավոր դատախազության հեռախոսահամարները հայտնի են Յանուկովիչին և նրա փաստաբաններին: Ես կկատակեմ՝ մենք նրա համար սեքսուալ նվեր ենք պատրաստել, միայն թե գա: Բայց, ցավոք, չի գալիս»,-ասել է Կուցենկոն։
Հիշեցնենք՝ նախօրեին Յանուկովիչի փաստաբան Վիտալի Սերդյուկը հայտարարել էր, որ Ուկրաինայի նախկին նախագահը մտադիր է վերադառնալ և զբաղեցնել իր պաշտոնը։

7or.am