Ուկրաինայի իշխանությունները խնդրել են ԵՄ-ին ընդունել, որ իրենք «նույն արյունն ունեն»
Ուկրաինայի Ռադայի «Պյոտր Պորոշենկոյի դաշինք» խմբակցության ղեկավար Յուրի Լուցենկոն հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է արյուն թափել ԵՄ-ի համար:
«Ի՞նչ ենք մենք ուզում: Մենք պատրաստ ենք արյուն թափել հանուն Ուկրաինայի և Եվրոպայի ազատության, բայց մենք ուզում ենք, որ մեզ ասեն. «Ուկրաինացինե՛ր, մենք ձեզ հետ նույն արյունն ունենք»: Ինչպես Կիպլինգի մոտ: Ահա այն ամենը, ինչ մենք խնդրում ենք հոլանդացիներից և բոլոր եվրոպացիներից: Մենք այդ պատերազմում լինելու ենք առաջին գծում: Մենք պարզապես խնրում ենք, որ մեզ համերաշխության և աջակցության նշան ցուցաբերեն հազարավոր սպաների և ավելի քան 10 հազար քաղաքացիականների սպանության համար», - հայտարարել է Լուցենկոն:
Ավելի վաղ Ուկրաինայի ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոն կոչ էր արել ԵՄ-ին գումար տրամադրել Ուկրաինային` «Եվրոպան պաշտպանելու համար»:
«Այս օգնությունն բեռի բաշխում է: Ուկրաինան ռազմական ծախսերի բեռ է կրում, վճարում է Եվրոպայի և նրա հիմնարար սկզբունքների պաշտպանության համար, որոնցով Եվրոպային հաջողվում էր հարմարավետ ապրել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, տարածքային միասնության եւ ինքնիշխանության հելսինկյան սկզբունքների», - հայտարարել էր Յարեսկոն` հավելելով, որ Ուկրաինան ընդամենը վարկային աջակցություն է խնդրում այս դժվար ժամանակահատվածը հաղթահարելու համար:

7or.am