Ասադը համաներում է առաջարկել ընդդիմադիր զինյալներին
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ընդդիմադիր խմբավորումների զինյալներին անսահմանափակ համաներում և խաղաղ կյանքին վերադառնալու հնարավորություն է առաջարկել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Վա՛յր դրեք զենքը, եթե ցանկանում եք մասնակցել քաղաքական գործընթացին։ Իրավունքի և Սահմանադրության, Սիրիայի բնակչության շահերի և յուրաքանչյուր պետությունում գործող սկզբունքների տեսանկյունից ամենակարևորն այն է, որ նրանք, լինելով քաղաքացիներ, իրավունք չունեն քայլել ինքնաձիգները ձեռքներին և դրանք ուղղել այլ մարդկանց վրա: Ավելին մենք չենք պահանջում»,– գերմանական ARD լրատվամիջոցի հետ հարցազրույցում ասել է Ասադը:
Փետրվարի 27-ից ուժի մեջ մտած հրադադարը սիրիացի առաջնորդը «հույսի շող» է անվանել:

7or.am